ՄԱԿ-ում ԱՄԷ-ի դեսպան Ջամալ Ալ Մուշարաքը Ժնևում հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմում իր երկիրը «լիովին չհիմնավորված գործողությունների թիրախ է դարձել»։ Այդուհանդերձ, դեսպանը հավելել է. «Մենք բազմիցս շեշտել ենք և տարածաշրջանում սպասվող իրադարձություններից առաջ կրկնում ենք. Արաբական Միացյալ Էմիրությունները Իրանի վրա մեր տարածքից հարձակումներին չի մասնակցի և նման հակամարտության մեջ չի ներքաշվի»։               
 

Ադրբեջանն ինտենսիվորեն զինվում է

Ադրբեջանն ինտենսիվորեն զինվում է
20.11.2025 | 17:32

Ադրբեջանի զինանոցում հայտնվում են ոչ միայն հրթիռահրետանային միջոցներ, այլ նաև ավիացիոն միջոցներ, ԱԹՍ-ներ և այլն։ Կարծես թե Ադրբեջանն այս պահին ոչ մի պետության հետ ակտիվ ռազմական գործողությունների մեջ չէ, սակայն շարունակաբար ինտենսիվորեն ընդլայնում է հարձակողական բնույթի զինտեխնիկայի ձեռքբերումը։ Նայելով ձեռք բերվող ռազմական տեխնիկայի ծավալները, բնութագրիչները, կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը շատ լուրջ ինչ-որ գործողության է պատրաստվում։ Ճիշտն ասած, հիմնավոր կասկածներ ունեմ, որ Իրանի դեմ որևէ գործողության համար են այս բոլոր գնումները, իսկ եթե դիտարկենք, որ Բաքվի բռնապետն ամբողջապես է ցնդել, ուրեմն նաև դիտարկելի են ՌԴ-ի դեմ գործողությունները ինչ-որ պահից։ Չի կարող, օրինակի համար, Հայաստանի, կամ Վրաստանի դեմ գործողությունների համար այս տեսակ ծախսատար գնումներ կատարել։ Այն ծավալով զինտեխնիկայի աշխարհագրական ծածկույթը բոլորովին այլ աշխարհագրական տարածք ունեցողի համար է։ Սակայն սա էլ իր հերթին չի նշանակում, որ մենք մտածելու բան չունենք։ Ադրբեջանի ցանկացած ռազմական գործողություն ցանկացած պետության դեմ մեզ համար մեծ ռիսկեր է պարունակում։

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 7508

Մեկնաբանություններ